Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.


ա/ Հռոմեա-հայկական պատերազմը
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էջ 108-109, նաև այլ աղբյուրներ/

Ք․ա․ 71թ․ Պոնտոսի արքա Միհրդատ Վեցերորդը պարտվեց հռոմի դեմ մղված պատերազմում և փախավ Հայաստան։ Նրան հետապնդող զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց՝ պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն։ Տիգրան Մեծը, սակայն մերժեց հռոմեցիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծընախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբԿապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VIՊոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։

Ըստ Արտաշատի պայմանագրի Տիգրանը հրաժարվեց Եփրատից արևմուտք ընկած նվաճումներից, իսկ Պարթևստանը Հռոմին վերադրձրեց, իրեն գրավված տարածքները։ Բայց ամենակարևորն այն էր, որ Տիգրաը թեև հրաժարվեց բոլոր արտաքին նվաճումներից, բայց պահպնեց բուն հայկական տրածքները: Բացի այս, Արտաշատի պայմանագրով Հայաստանը դարձավ Հռոմի դաշնակիցն ու բարեկամը: Սա նշանակում էր, որ պատերազի ժամաակ Հռոմը Հայաստանին պետք է աջակցեր

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы